Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում. Նարեկ Մինասյան

Հայաստանի օկուպացված տարածքների հարցը միանշանակ բարձրաձայնվել է: Կա երկկողմ փոխըմբռնում, որ խնդիրը պետք է կարգավորվի սահմանազատման գործընթացի համատեքստում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Նարեկ Մինասյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ Հայաստանում տեղի ունեցած հանդիպման քննարկումներին:

«Ասեմ ավելին, առաջիկայում նախատեսվում է նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպում:

Հաշվի առնելով, որ նախորդն Ադրբեջանի տարածքում էր տեղի ունեցել, ամենայն հավանականությամբ, այս անգամ Հայաստանի տարածքում տեղի կունենա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 13–14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանում անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել