Աջակցություն` Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող անձանց

Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ֆինանսական վիճակի բարելավման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից։

Ըստ այդմ՝ ՀՀ-ում գտնվող Արցախի չափահաս քաղաքացիներին 2021 թ․ մարտ-մայիս ամիսներին ժամանակավոր կացարան տրամադրող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը եռամսյա սոցիալական աջակցություն կստանան․ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար կտրամադրվի 30,000 դրամ։ Աջակցությունից օգտվելու համար դիմել կարող են միայն այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ժամանակավորապես հյուրընկալել են արցախցիներին և ՀՀ ՏԿԵՆ նախաձեռնությամբ՝ հաշվառվել են փետրվար ամսվա կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով։

Դիմումները կընդունվեն օոliոe.ssa.am կայքում՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ տվյալ ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։

Ընթացակարգի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

🤝 Աջակցություն` hյուրընկալ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:

Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող…

Опубликовано ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Четверг, 4 марта 2021 г.

Related posts

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը

Արթուր Մնոյանը նշանակվել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ