Ապօրինի արդյունահանվել է ավազակոպճային խառնուրդ. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր վնաս


ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սահմանափակ պատասխատվությամբ ընկերություններից մեկի տնօրինությունը կամ իրավասու անձինք, առանց հատուկ թույլտվության, ընկերությանը պատկանող Սիս բնակավայրի հասցեներից մեկում նոյեմբերի սկզբից մինչ օրս ձկնաբուծարան կառուցելու պատրվակով իրականացրել են ապօրինի ընդերքօգտագործում։ Ի հետևանք՝ ապօրինի արդյունահանել են շուրջ 510 բեռնատար ավազակոպճային խառնուրդ, տեղափոխել ընկերությանը պատկանող ավազի լվացման և տեսակավորման կետ, ապա իրացրել տարբեր ընկերությունների՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 15 միլիոնից ավելի վնաս։

Առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումն ու կից փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու:

Related posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Այսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո

Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ