Ապրիլի 24-ը հսկայական հոգևոր, բարոյաքաղաքական նշանակություն ունի հայ ժողովրդի և Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին:

«Այսօր՝ ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Հայ պատմաբանների գնահատականներով ՝ ցեղասպանության զոհ Է դարձել ավելի քան մեկուկես միլիոն մարդ, 600 հազարից ավելին վտարվել է իրենց տներից։ Ավերվել են հոգևոր սրբավայրերը, ճարտարապետական հուշարձանները։ Մեր երկրում ի սկզբանե այդ սարսափելի ողբերգությունն ընկալել են որպես սեփական վիշտ», – ասել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի քաղաքներում ամեն տարի անցկացվում են բազմաթիվ հիշատակի միջոցառումներ ու ակցիաներ, և Ռուսաստանը իր խորին ցավակցությունն է հայտնում հայ ժողովրդին:

«Ռուսաստանի դիրքորոշումն օբյեկտիվ է և հետևողական. ազգային հողի վրա զանգվածային ոչնչացման արդարացումներ չեն կարող լինել։ Մեր երկիրը միացել է և նախաձեռնել մի շարք համապատասխան միջազգային փաստաթղթեր, այդ թվում՝ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիան»,- նշել է դիվանագետը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ապրիլի 24-ը հսկայական հոգևոր, բարոյա-քաղաքական նշանակություն ունի հայ ժողովրդի և Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար։

Related posts

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերից

Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 76 ընտրատեղամասերից