ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի փորձագետները պայմանավորվել են համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնելու մասին

ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների անվտանգության հարցերով փորձագետները պայմանավորվել են համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնելու մասին՝ հայտնել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների ստորաբաժանումների՝ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հերթական փորձագիտական խորհրդակցությունների մասնակիցները պայմանավորվել են համակարգել գործողությունները տվյալ տեսակի հանցագործությունների դեմ պայքարում:

Լեբեդևի խոսքով՝ ԱՊՀ-ի ներսում եղած տարաձայնություններից օգտվում են արտաքին ուժերը, նրանք ակտիվացրել են իրենց գործունեությունը:

Related posts

Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը

«Արդեն տարօրինակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում գտնվող իրավաբանները, նրա պատգամավորները կեղծում են»․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ նախագահին