Ապաստարանների վիճակի ուսումնասիրությունից մինչև նոր հրշեջ հիդրանտների տեղադրում. ԵՓՎ-ի հաշվետվությունը

Երևանի փրկարարական վարչության ՀՓՋ-ների կողմից ստուգվել են Երևան քաղաքի տարածքում տեղադրված նոր հրշեջ հիդրանտների հասցեները, տեսակը և տեխնիկական վիճակը։ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում 2021 թ. ընթացքում տեղադրվել է 10 նոր, իսկ 38 հասցեներում վերանորոգվել են արդեն իսկ տեղում առկա հիդրանտները: Ընդհանուր թվով 149 անսարք հրշեջ հիդրանտների ցանկ ներկայացվել է Երևանի քաղաքապետարան՝ վերանորոգման և 18 հասցեներ՝ նորերի տեղադրման նպատակով։ Երևանում տեղադրված են 567 հրշեջ հիդրանտ, որոնցից սարքին են՝ 318-ը:

Երևանի փրկարարական վարչությունն ամփոփել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքները: Նիստը վարել է ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը:

Վերլուծությունները ցույց են տալիս, որ 2021 թվականին Երևանում գրանցված 2848 հրդեհի դեպքերից ամենաշատն արձանագրվել է խոտածածկ և բուսածածկ տարածքներում՝ 1321 կամ 46%, 584-ը կամ 20-%-ը՝ փողոցներում և այլ տեղերում կուտակված աղբի 370-ը կամ 13 %-ը՝ բնակելի հատվածում, 215-ը կամ 8%-ը տրանսպորտային միջոցներում և 358-ը կամ 13 %-ն այլ օբյեկտներում։ Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից արտակարգ դեպքերի հետևանքների վերացման համար իրականացվել է հրշեջ-փրկարարական հաշվարկների 16.436 ելք (2020թ.-ի ընթացքում՝ 18.261 ելք), որից, մասնավորապես 5.447-ը՝ հրդեհների մարման նպատակով, 1.533-ը՝ վթարափրկարարական աշխատանքների իրականացման նպատակով, 3000-ը՝ կենցաղային կանչերով և այլն։ Հրշեջ-փրկարարական հաշվարկների ելքերի քանակը 2020թ.-ի համեմատ նվազել է 1825-ով կամ 10 %-ով։

Անցած տարվա ընթացքում անցկացվել է 9 շտաբային և 103 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, դասախոսություններ են անցկացվել 25 ուսումնական հաստատություններում: Ազդարարման, տարահանման և պատսպարման հարցերով բնակչության իրազեկվածության ապահովման նպատակով՝ կազմակերպվել են 42 պլանային և 274 արտապլանային վարժանքներ, որից՝ 118-ը՝ «Ազդարարում, տարահանում, պատսպարում», 70-ը՝ «Պաշտպանական գործողություններ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում», 39-ը՝ «Օդային տագնապի ժամանակ կազմավորումների գործողությունները», 6-ը՝ «Հակառակորդի հարձակման դեպքում կազմավորումների գործողությունները», 41-ը՝ «Ռազմական դրության ժամանակ կազմավորումների գործողությունները» թեմաներով։ Իրականացվել են ապաստարանների պահպանության վիճակի հերթական ուսումնասիրություններ, կազմվել են ակտեր։

Երևան քաղաքի բնակչության պատսպարման հնարավորությունների ավելացման նպատակով՝ կատարվել է բազմաբնակարան շենքերի նկուղներում բնակչության կցագրման հաշվարկների ճշգրտում: ԱԻ նախարարի հրամանով՝ Երևան քաղաքի 1405 բազմաբնակարան շենքերում ստուգվել են նկուղները, որից 687-ը գտնվել են պատսպարման համար ոչ պատրաստ վիճակում։ Այդ մասին տեղեկատվություն է ներկայացվել Երևանի քաղաքապետարան։ Փոփոխություններ են կատարվում պատսպարման հաշվարկներում և շարունակվում են նկուղների մաքրման աշխատանքները։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում