Աշտարակ համայնքին վերադարձվեց 4 հա մակերեսով հողամասը. Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտավ օրինական ուժի մեջ

Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքին է վերադարձվել Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 18-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատախազությունը հայցով պահաջել էր անվավեր ճանաչել Օրգով համայնքի նախկին ղեկավարի կողմից օրենքի խախտմամբ իր որդուն 4 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ՝ 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդը:

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները