Աշոցք համայնքի բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքները մոտենում են ավարտին

Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են՝ Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքները, իրականացվել են 65 տոկոս Կառավարության, 35 տոկոս համայնքային միջոցներով:

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը 49 մլն 716 հազար դրամ է։ Ընդհանուրը 2150 մետր երկարությամբ ներքին ցանցի Սարագյուղ և Բավրա բնակավայրերի շինարարական աշխատանքներն ավարտված են, Ղազանչի բնակավայրում էլ աշխատանքները մոտենում են ավարտին։

 

 

Related posts

ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները