Աշխարհում ամենաշատ մզկիթ ունեցող երկրների շարքում Թուրքիան 7-րդն է

Թուրքական «Haber7.com» լրատվական կայքը հրապարակել է աշխարհում ամենաշատ մզկիթներ ունեցող երկրների ցանկը։ Ըստ այդմ՝ ամենից շատ մզկիթ ունեցող երկրների ցանկը գլխավորում է Ինդոնեզիա, որտեղ կա շուրջ 800.000 մզկիթ։

Երկրորդ տեղում Պակիստանն է (310 .000 մզկիթ) , իսկ 3-րդ տեղում՝ Սաուդյան Արաբիան է (300.000 մզկիթ)։

Չորրորդ տեղում իր 300.000 մզկիթով Հնդկաստանն է, իսկ 5-րդ տեղում Բնագլադեշն է՝ 250.000 մզկիթով։

Վեցերորդ տեղում Եգիպտոսն է՝ 110.000 մզկիթով, իսկ 7-րդ տեղում Թուրքիան՝ 89.000 մզկիթով։

Ցանկը եզրափակում են Իրանը և Նիգերիան՝ 80.000-ական մզկիթներով։ Ամենավերջին հորիզոնականում Ալժիրն է՝ 30.000 մզկիթով։

Related posts

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում