Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է

Դոհայում ընթանում է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը, որի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը դուրս եկավ հենացատկի վարժության եզրափակիչ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել նաև Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, իսկ Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը չէին հաղթահարել նժույգ թափեր վարժության որակավորման փուլը և դուրս են մնացել պայքարից։

Հիշեցնենք՝ աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների համար, որտեղ վիճարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Աշխարհի գավաթի երրորդ փուլը տեղի կունենա Բաքվում․ Հայաստանի հավաքականը դրան չի մասնակցի։

Աղբյուր  ArmSport.am

Related posts

ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը

Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհեր

Քիմ Քարդաշյանի տունը թալանելու համար կասկածվող տղամարդ է ձերբակալվել