«ԱՇԽԱՐՀԸ ԿՈՒՐԱՑԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻՑ ՈՒ ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԻՑ» Արթուր Ալեքսանյանը դիմել է միջազգային կառույցներ` ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին ու ԵԽ-ին

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հերթական անգամ անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող պատերազմական գործողություններին:

Ալեքսանյանը դիմել է միջազգային կառույցներ` ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին ու ԵԽ-ին:

«Արդեն 7 օր է, ինչ Թուրքիա-Ադրբեջան համատեղ ահաբեկչությունը, ուղղված Արցախի Հանրապետության դեմ, շարունակվում է, անընդհատ ռմբակոծվում են Արցախի բնակավայրերն ու քաղաքները, ռմբակոծման թիրախում են նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան շրջանները, ահաբեկիչ կողմը հրետակոծում է հայ խաղաղ բնակչությանը, քաղաքացիական հաստատությունները, այս հրետակոծումները կատարում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներով, մի՞թե այս ամենը միջազգային հանցագործություն չէ, և դուք՝ ՄԱԿ, ՀԱՊԿ ու ԵԽ, կարևորագույն կառույցներ լինելով հանդերձ, մինչև այս պահը՝ 7 օր շարունակ լռում եք այս մասին՝ ահաբեկիչների հանցագործ գործողությունների առջև մեն-մենակ թողնելով հայ երեխաներին, հայ մայրերին, հայ երիտասարդներին: Իմ երկիրը ձեզանում իր պարտավորությունների խնդրում նախանձախնդիր է, բայց մի՞թե դուք կարող եք այս ամբողջ տառապանքին անհաղորդ լինել:

Այլ բան մտածելն անկարելի է՝ ԱՇԽԱՐՀԸ ԿՈՒՐԱՑԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻՑ ՈՒ ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԻՑ»,- իր ինստագրամյան էջում գրել է ըմբիշը։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում