Աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է. պետք է աշխատենք այս իրողության արձանագրմամբ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ աշխարհակարգի փոփոխություններին և դրանց ֆոնին Հայաստանի դիմադրողականության անհրաժեշտությանը:

«Աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է: Մենք պետք է աշխատենք այս իրողության արձանագրմամբ: Այսօր գոնե Եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր և պետություն, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու: Այս փլուզման գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, դիմադրողական, որպեսզի կարողանանք մեր երկիրն այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնենք խաղաղ նավահանգիստ:

Սրա համար մեզ պետք է հատուկ կամք, իմաստնություն, աշխատասիրություն, հետևողականություն:

Մենք պետք է նորից անդրադառնանք մտածողության այն բանաձևերին, որոնցով առաջնորդվել ենք որպես պետություն և ժողովուրդ: Պետք է վերստուգենք այդ բանաձևերը և համոզվենք դրանց կենսունակության մեջ: Եթե չհամոզվենք դրանց կենսունակության մեջ, ուրեմն պետք է այդ բանաձևերում անել որոշակի սրբագրումներ մեր երկրի կենսունակությունը, դիմադրողականությունը և հարատևությունն ապահովելու համար»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին. Ալեն Սիմոնյանի ելույթը

1500 վարույթ, 80%-ը՝ ֆիզիկական անձանց դեմ

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը