Աշխատանքի հնարավորություն՝ միայնակ մայրերի համար

44-օրյա պատերազմի մասնակից, նախկին զինվորական կինը, որ մեկ որդու միայնակ մայր է, կարիք ունի նոր աշխատանք գտնելու: Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոն է եկել, երբ իմացել է, որ կարող է անվճար կրթություն ստանալ ու հետո անցնել աշխատանքի:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Շիրակի մարզպետարանի հետ՝ Հայաստանում Արաբական միացյալ էմիրությունների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական եւ հումանիտար հիմնադրամի աջակցությամբ ու Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ Շիրակի մարզում մեկնարկում է զբաղվածության խթանման ծրագիր մարզի միայնակ մայրերի համար:

Related posts

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Վարչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ