Ան-24 ինքնաթիռի կործանումից հետո ավիաընկերությունում և օդանավակայանում խուզարկումներ են ընթանում

Ամուրի մարզում ինքնաթիռի վթարից հետո քննիչները խուզարկություններ են անցկացնում ավիաընկերությունում և օդանավակայանում, առգրավում փաստաթղթեր, ТАСС գործակալությանը հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

«Ամուրի մարզում ինքնաթիռի կործանման վայրում աշխատում են Ռուսաստանի քննչական կոմիտեի քննիչները, ինչպես նաև խուզարկություններ են անցկացնում և առգրավում փաստաթղթեր ավիափոխադրող կազմակերպություններից», -նշել է նա։

Հուլիսի 24-ին «Ангара» ավիաընկերության Ան-24 ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ամուրի մարզի Թինդա օդանավակայանում երկրորդ վայրէջք կատարելուց հետո։

Տարբեր աղբյուրներիով՝ օդանավում եղել է 46-49 մարդ, ներառյալ անձնակազմը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Թինդայից 16 կմ հեռավորության վրա գտնվող լեռան լանջին։ Վթարի վայրում աշխատում են փրկարարները։

Ամուրի մարզում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ հայտարարվել է արտակարգ դրություն և եռօրյա սուգ։ Հարուցվել է քրեական գործ։

Related posts

Հիանալի հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ. Հնդկաստանի վարչապետի հայերեն գրառումը

ԵՄ-ն մտադիր է շարունակել ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար. Եվրահանձնաժողով

Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև զրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ