Անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով. ՏԿԵ նախարարը՝ Ճամբարակում

«Նյութական վնասը գնահատվում է. խնդրով զբաղվում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը»,- նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որը հրատապ մեկնել է Ճամբարակ:

Նա ընդգծել է, որ էլի են եղել նման իրավիճակներ, և կառավարությունը բոլոր դեպքերում պատշաճ արձագանքել է:

«Տարածքում առկա հյուրանոցային համարները գույքագրված են, և անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով»,- վստահեցրել է Խուդաթյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ, կան հոսպիտալացվածներ և 4 զոհ:
Նշենք նաև, որ Ճամբարակի պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ:

Related posts

Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել

Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Ադրբեջանը մտահոգիչ է համարել Իսրայելի կառավարության որոշումը