Անցկացվել են հակաօդային պաշտպանության պարապմունքներ

Փետրվարի 2-ից 3-ը N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։
Պարապմունքների ընթացքում ստուգվել և կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ։

ՀՀ ՊՆ

Related posts

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն

Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա