Անվտանգության ուժերը Թբիլիսիում ցրել են ցուցարարներին. նրանց միջև բախումներ են եղել

 

Թբիլիսիում տարածքը լքելու նախազգուշացումից հետո անվտանգության ուժերը սկսել են ցրել ցուցարարներին։ Նրանց միջև բախումներ են սկսվել։

Լրատվամիջոցները հայտնում են առաջին ձերբակալությունների մասին։

Ապամոնտաժվել են բարիկադներն ու հեռացվել մեքենաները, որոնցով ցուցարարները փակել էին Թբիլիսիի փողոցները։

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում։

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը