Անվտանգության երաշխիքներ պետք է տարածվեն նաև Հայաստանի և Ադրբեջանի վրա. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրոպային անվտանգության հարցում ավելի քիչ հույսը դնել ԱՄՆ-ի վրա և Ռուսաստանին տրամադրել անվտանգության երաշխիքներ՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի բանակցությունների շրջանակում:

Այդ մասին գրում է WSJ-ը՝ մանրամասնելով, որ Մակրոնն այս մասին ասել է Ամմանում կայացած գագաթնաժողովից Փարիզ վերադառնալիս՝ լրագրողների հետ զրույցում:

Ֆրանսիայի նախագահն առաջարկել է ուժեղացնել եվրոպացիների ազդեցությունը Դաշինքի ներսում և զարգացնել սեփական պաշտպանական ներուժը՝ գործելով «ՆԱՏՕ-ի հետ, բայց նաև ՆԱՏՕ-ից անկախ»:

WSJ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի սկզբին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո, Մակրոնը կոչ էր արել երաշխիքներ տալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ ՆԱՏՕ-ն ավելի չի ընդլայնվի։

«Ամենակարևոր բաներից մեկը, որը մենք պետք է հաշվի առնենք, ինչպես միշտ ասել է նախագահ Պուտինը, վախն է, որ ՆԱՏՕ-ն անմիջապես իր դռան մոտ գա և կտեղակայի զենք, որը կարող է սպառնալ Ռուսաստանին», – ասել է Մակրոնը:

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահը աջակցում է Ուկրաինայի «բացարձակ պաշտպանությանը», իսկ «Ուկրաինայի հաղթանակի համար մարտադաշտն» այնուհետև պետք է ամրագրվի «նոր տեքստով, որը պետք է մկրտի նոր կարգ, որն էլ իր հերթին կապահովի քաղաքական կայունություն և անվտանգություն այս տարածաշրջանի և Եվրոպայի համար»:

Այս նոր ճարտարապետության շրջանակներում անվտանգության երաշխիքները, ըստ Մակրոնի, պետք է տարածվեն ոչ միայն Ուկրաինայի և Ռուսաստանի, այլ նաև Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Հայաստանի վրա:

«Երբ ես խոսում եմ երաշխիքների մասին, ես նկատի ունեմ բոլոր այս երկրները՝ և՛ մեզ, և՛ Ռուսաստանը»,- ասել է Մակրոնը։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան