Անվտանգության երաշխիքների մասին հանրաքվե կանցկացվի ռուսական զորքերի հեռացումից հետո. Պոդոլյակ

Ուկրաինայի անվտանգության մասին պայմանագիրը կներկայացվի հանրաքվեի, որի ընթացակարգը կսկսվի միայն Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Որպեսզի Անվտանգության պայմանագիրը ճիշտ ամրագրվի միջազգային իրավունքում, այնտեղ պետք է լինի հետևյալ ընթացակարգը՝ հանրաքվե Ուկրաինայում, որից հետո՝ դրա վավերացում երաշխավորող երկրների խորհրդարանների և Գերագույն ռադայի կողմից»,- ասել է Պոդոլյակը և նշել, որ հանրաքվե չի անցկացվի, քանի դեռ երկրում գործում է ռազմական դրություն։

Միաժամանակ Պոդոլյակը ճշտել է, որ ՌԴ զինված ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որոնք զբաղեցնում էին այս տարվա փետրվարի 23-ին։

Պոդոլյակը նաև հավելել է, որ Ուկրաինայի անվտանգության պայմանագիրը բաց է լինելու, և բոլոր շահագրգիռ երկրները կկարողանան միանալ դրան։

Related posts

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին