Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին խորհուրդ է տրվում փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 19:00-23։00-ը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ազատության պողոտայի բակային տարածքներում, Ազատություն-Բաբայան փողոցների խաչմերուկում, Դ. Անհաղթի 5-ի հարակից այգում, Պ․Սևակի 1/3, Ահարոնյան 10 հասցեներում, ծառերի բուժման նպատակով կիրականացնի սրսկման աշխատանքներ:

«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշված է հաղորդագրությունում

Related posts

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել