Անչափահաս աղջկան բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա:

«ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է»,- այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշենք, որ համացանցում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութ է տարածվել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։
Բռնության ենթարկված երեխայի շահերից ելնելով՝ ՀՀ ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցցանցերում հայտնված տեսանյութը:

Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները