Աննա Հակոբյանի անունից Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաները ստացել են ամանորյա նվերներ

Դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնականներ Վարդուհի Մանուկյանն ու Լիլիա Բադալյանը այցելել են պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և Աննա Հակոբյանի անունից նվերներ են հանձնել բուժում ստացող երեխաներին:

Թեև վարչապետի տիկինը COVID-19-ով վարակված չէ, իսկ ԱՆ 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի համաձայն կոնտակտավորների մեկուսացում այլևս չի պահանջվում, այնուամենայնիվ այս տարի Աննա Հակոբյանը խախտել է ավանդույթը և չի այցելել փոքրիկների Նոր տարին և Սուրբ Ծնունդը շնորհավորելու։

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 56 երեխա, որոնցից 21-ը` ստացիոնար:

Աննա Հակոբյանը շնորհավորել է բոլորին, մաղթել շուտափույթ և լիարժեք ապաքինում:

Վարչապետի տիկինը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկներին, որոնք անմնացորդ նվիրված են իրենց առաքելությանը և ջանք չեն խնայում երեխաներին բուժելու համար:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ