Աննա Ամրոյանը դարձավ ծանրամարտի երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Աննա Ամրոյանն աշխարհի երիտասարդների առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունոմ պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք:Հայ ծանրորդուհին պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում՝ հաջորդաբար գլխավերևում պահելով 95, 98, 100 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում Ամրոյանը 4-րդն էր:Հրում վարժությունում հայ ծանրորդուհին հրեց նախ 123, այնուհետև՝ և 128 կգ քաշ ունեցող ծանրաձողը, սակայն 133 կգ-ն բարձրացնել չկարողացավ: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 228 կգ արդյունքով Աննա Ամրոյանը նվաճեց երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալը:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ