Անհետ կորածների ու գերեվարվածների ընտրանքներին աջակցության ծրագիրը դեռ չի ամբողջացել, կան շահառուներ, որոնց գումարը դեռ չի փոխանցվել. Նիկոլ Փաշինյան

Անհետ կորած ու գերեվարված մեր հայրենակիցների ընտանիքներին աջակցության ծրագիչրը դեռևս չի ամբողջացել: Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի փոխանցվել, պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի»,- ասաց նա և նշեց, թե կարգերի մեջ պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի:

«Կարևոր թերություն եմ համարում այն, որ երեխաները, ոնց որ թե, որպես շահառու չեն հաշվառվում ու որոշակի հարցեր են առաջանում: Ես հանձնարարել եմ, որ այդտեղ որոշակի ուսումնասիրություն անենք, որոշակի ճշգրտումների կարիք կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե այս հարցով իրենք էլ են բողոքներ ստացել: «Այո, կան բողոքներ, բայց այն հրատապությունը, որ մենք պարտավոր էինք ապահովել նախորդ ժամանակաշրջանում, կոնֆլիկտի մեջ են, այո, ճիշտ է, երեխաների խնդիրը կա, այո, մենք պետք է բարելավենք այս միջոցառումները»,-ասաց փոխվարչապետը:

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ