Անկանխիկ առևտրի հետվճարի համակարգի ներդրման նախագիծն առաջիկայում կներկայացվի Կառավարություն

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիների անկանխիկ առևտրի հետվճարի համակարգի ներդրմանը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ համապատասխան նախագիծը արդեն շրջանառվել է: «Երևի 1-2 շաբաթ հետո՝ ամենաուշը, Կառավարության նիստում այդ հարցը կհաստատենք, որպեսզի հունվարի 1-ից մեկնարկենք»,- ասել է նախարարը:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է. «Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի առևտրի անկանխիկ վճարումներից 2 տոկոս հետվճար է ստանալու նույն քարտին՝ ինքնաշխատ եղանակով: Այսինքն՝ դիմում գրելու և այլ գործողություններ անելու անհրաժեշտություն չի լինի»:

Արձագանքելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այդ դեպքում կենսաթոշակառուների համար, հաշվի առնելով այսօրվա որոշումը, այն կդառնա 22 տոկոս:

Related posts

Կրակովի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը

Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել