Անի համայնքի «Աղին» կայարանի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ապրիլի 20-ին՝ ժամը 13:32-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անի համայնքի «Աղին» կայարանի մոտակայքում այրվում է էլեկտրական ենթակայան։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ այրվում է «Աղին» կայարանի մոտակա քարշային ենթակայանի տրանսֆորմատորից թափված յուղը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:15-ին, մարվել՝ 15:12-ին:
Այրվել են էլեկտրական ենթակայանի հավաքական շինաները, տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 1 քմ, 1 պատուհան և դրսում գտնվող տրանսֆորմատորից թափված յուղը:

 

Related posts

Մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն չկա․ վարչապետի պատասխանն՝ ադրբեջանցի լրագրողին

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան