Անիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 3-ին Երևան քաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվել և Անիի բաժին է տեղափոխվել 38-ամյա Արմեն Ղ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել