Անդրեա Վիկտորինը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 8-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածը` կարգադրում եմ.

1. Միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման եւ ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել՝

Անդրեա ՎԻԿՏՈՐԻՆԻՆ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան»:

Related posts

15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ