Անգլիայում մոլեգնում է «Դարրագ» փոթորիկը». հայտարարվել է կարմիր նախազգուշացում

Միլիոնավոր մարդիկ նախազգուշացվել են տանը մնալու մասին, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, իսկ գնացքների երթեւեկը չեղարկվել է, քանի որ ուժի մեջ է մտել կառավարության նախազգուշացումը «կյանքի համար վտանգի մասին»՝ պայմանավորված «Դարրագ» փոթորկով, տեղեկացրել է PA Media-ն։

Նախազգուշացումն ուժի մեջ է մտել շաբաթ գիշեր ժամը 1-ին նրանց համար, ովքեր հայտնվել են հազվադեպ կարմիր նախազգուշացման ազդեցության գոտում Ուելսի և Անգլիայի հարավարևմտյան շրջաններում։

Բնակիչներին կոչ է արվում չնստել ղեկին և «հնարավորին չափ» մնալ տանը։

Օդերևութաբանական վարչությունը PA Media լրատվական գործակալությանը հայտնել է, որ քամու ուժգնությունը հասնում է ժամում 92 մղոնի (մոտ 148 կմ/ժ- խմբ.), ինչը գրանցվել Հյուսիսային Ուելսում և Լլին թերակղզում։

Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ափերի երկայնքով գրանցվել է քամու 72-78 մղոն/ժամ (115,8-125,5 կմ/ժ) ուժգնություն։

 

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետ կբարձրանա 6-9 աստիճանով. հանրապետության ողջ տարածքում անձրև կտեղա

ՀԷՑ-ը որևէ պլանային անջատում իրավունք չունի իրականացնել՝ առանց նախապես բաժանորդներին զգուշացնելու. ՀԾԿՀ նախագահ

Հրմշտոց ԱԺ-ում. Հակոբ Արշակյանը և Լևոն Քոչարյանը վիճեցին