Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել բուժհիմնարկներ

Հանրապետությունում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները՝ տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կարևորելով պատվաստումային գործընթացը` առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը շարունակում է աշխատանքային այցերն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ:

Այս անգամ նախարարի պաշտոնակատարը հանդիպել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի աշխատակիցների հետ, եղել է նաև քաղաքապետարանի ենթակայության թիվ 17 պոլիկլինիկայում:

Անահիտ Ավանեսյանը հետաքրքրվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացի հաջողություններով, լսել խնդիրներն ու ծանոթացել իրավիճակին:

Հարկ է նշել, որ վերջին օրերին պատվաստումային գործընթացը բավականին ակտիվացել է թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում:

Հաջորդիվ նախարարի այցեր են կազմակերպվելու նաև մարզային այլ պոլիկլինիկաներ՝ տեղեկացնում են նախարարությունից:

Related posts

Գյումրվա թանապուրն ու Արցախի հռածածը. կարեկից միջավայր՝ հանուն կոլեկտիվ ամոքման

Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով