Անահիտ Ավանեսյանն ահազանգում է՝ բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժիշկների նկատմամբ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության հերթական դեպքին։

«Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում ` շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ, ովքեր շտապել են կանչի` անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու: Օրեր առաջ էլ նմանօրինակ դեպք էր արձանագրվել Շիրակի մարզի շտապօգնության բուժակի նկատմամբ: Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը: Վստահ եմ, որ այս դեպքերին իրավաչափ գնահատական լինելու է, և այդ հարցում ինքս լինելու եմ հետևողական: Բուժաշխատողների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են, անթույլատրելի վարքագիծ, և այո´, պիտի արժանանան նաև հասարակական պարսավանքի»,- գրել է նա:

Related posts

Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 4 մարդ է զոհվել, 17-ը՝ անհետ կորել. Reuters

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նշանակվել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց

Ծննդաբերելու նպատակով զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել ԱՄՆ