Անահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին

Մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հարցին, թե ինչ տեղեկություններ ունի Բաքվում պահվող հայերի առողջական վիճակի մասին:

«Մեր հայրենակիցների թե՛ առողջական վիճակի, թե՛ մյուս բոլոր հարցերով ԱԳՆ համակարգմամբ մշտապես աշխատանքներն ընթանում են։

Այս մասով վստահեցնում եմ, որ թե՛ միջազգային իրավունքի, թե՛ բոլոր հնարավոր հումանիտար խողովակներով [այդ հարցերը] մեր արտաքին քաղաքական գերատեսչության համակարգմամբ ուշադրության կենտրոնում են։

Այս աշխատանքները որևէ վայրկյան չեն դանդաղում, հապաղում, այլ մշտապես մեր կառավարության ուշադրության կենտրոնում են»,- ասել է Ավանեսյանը։

Related posts

Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել