Այրվել է բնակարան․ կա տուժած

Հուլիսի 10-ին, ժամը 19։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսիան քաղաքի Որոտան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Բնակիչ Վ․ Ա․-ի (ծնված 1959 թ.) ինքնազգացողությունը վատացել է, ով հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ․ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20:13-ին: Այրվել են բնակարանի (մոտ 30 քմ) խոհանոցը (մոտ 12 քմ)՝ գույքով, պատշգամբը և ջերմահարվել հյուրասենյակի գույքը:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա