Այրվել են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը. ԱԻՆ-ը՝ մանկական երկաթուղու թունելի հրդեհի մասին

ՀՀ ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել մանկական երկաթուղու թունելում այսօրվա հրդեհից. ըստ ԱԻՆ-ի՝ պարզվել է, որ հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը։

«Ապրիլի 30-ին՝ ժամը 07:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը»,- հայտնում են ԱԻՆ-ից։

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը