Այս փուլում Թուրքիան է համակարգում «3+3» հարթակի աշխատանքը. Զախարովա

Ամենշաբաթյա ճապազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է «3+3» հարթակի աշխատանքին:

«Ռուսաստանը հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացած նախարարների հանդիպման ժամանակ քննարկել է «3+3» հարթակի շրջանակում փոխգործակցության ընդլայնման հարցը։ Հաշվի առնելով այդ հանդիպման արդյունքները՝ թուրքական կողմը մյուս մասնակիցների հետ իրականացնում է անհրաժեշտ աշխատանք, սակայն այս փուլում այդ աշխատանքը ​​համակարգում է հենց Թուրքիան»,- ասել է Զախարովան:

Նա լրագրողներին խորհուրդ է տվել աշխատանքի ընթացքի վերաբերյալ մեկնաբանությունների համար կապ հաստատել թուրքական կողմի հետ։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է