Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ․ Առողջապահության նախարարությունից զգուշացնում են

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ:
Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով:
Հնարավոր չէ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են:

Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական մշակումից հետո:
Սնկից թունավորման դեպքերը կանխարգելելու համար խորհուրդ է տրվում.

  • սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ
  • չհավաքել ճանապարհների եզրերից
  • չգնել պատահական վայրերից
  • ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են
  • արտաքին տեսքով շատ նման լինել իրար։

Թունավոր սնկերը պարունակում են այնպիսի նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):

  • չուտել հում սունկ
  • երեխաներին չկերակրել սնկով
  • խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ
  • սնկի հետ չօգտագործել ալկոհոլ
  • թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում
  • թունավորման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։

Սնկից թունավորումն ունենում է սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում:

Կլինիկական հիմնական ախտանշաններն են` որովայնի կտրուկ ցավ, սրտխառնոց, անընդհատ փսխումներ, առատ քրտնարտադրություն, թքահոսություն, գլխապտույտ, գլխացավ, անհագ ծարավի զգացում, հալյուցինացիաներ` առանց քնկոտության, ցնորք, գիտակցության կորուստ, դեմքի կարմրություն, սրտխփոց, վախի զգացում, ցավ լյարդի շրջանում:

Related posts

Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին

«Հուսանք՝ Վրաստանի օրինակը կստիպի մեզ մտածել»․ Գյումրու «Շիրակի» նախագահ Արման Սահակյան

ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով. Արարատ Միրզոյան