Այս տարի կվերանայենք Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձը. Ավանեսյան


Այս տարի կվերանայենք Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձը: 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն անդրադարձավ նաև ծառայության բերած փոփոխություններին:

«2024-ին Հայաստանի հյուսիսային հատվածն արդեն սպասարկում ենք Գյումրու նորաստեղծ օպերացիոն կառավարման կետից: Այս տարվա ընթացքում ամբողջ հանրապետությունը կընդգրկվի այս միասնական ծառայության շրջանակներում: Օպերատիվ կառավարման նոր կենտրոնի աշխատանքները՝ վերանորոգման և հագեցման,այս տարի արդեն մեկնարկել են»,- ասաց նա և հավելեց՝ ծառայության գործունեության արդյունքում միջինում 4 րոպեով կրճատվել է կանչի ժամանակը:

Related posts

Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի

Վարազդատ Լալայանը դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը