Այս Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. Չախոյան

2020 թվականի հուլիսի 5-ի դրությամբ վարչապետը խոսում էր նոր Սահմանադրության մասին, ո՞ւր էր այդ ժամանակ Ալիևը, այդ ժամանակ անգամ 44-օրյա պատերազմն էլ չէր եղել, որ գայիք մատի փաթաթան սարքեիք, թե Ալիևը պահանջում է նոր Սահմանադրություն: Այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, թե ՀՀ Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի նախագահի պահանջն է:

«Իսկ իրականում գիտե՞ք՝ ինչի համար եք պայքարում Սահմանադրական փոփոխությունների և նոր Սահմանադրության դեմ, որովհետև աշխարհաքաղաքական կենտրոնից՝ կայսրությունից, ուղիղ հրահանգ է իջեցվել ձեզ՝ նոր Սահմանադրության դեմ պայքարելու: Ինչո՞ւ, որովհետև այս Սահմանադրությունը, որը գործում է ՀՀ-ում, բացառապես այդ աշխարհաքաղաքական կենտրոնի շահերից է բխում:

Ու սա ական է՝ ՀՀ-ի պետականության հիմքերի տակ դրված, մի պարզ պատճառով, որովհետև այս Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ, ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը»,- ասաց նա:

Related posts

Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյան

120 երկիր, իսկ Հայաստանը՝ լավագույն հնգյակում․ աշակերտների հաջողությունը AI օլիմպիադայում

TRIPP նախագիծն արդեն սկսվել է և կյանքի կկոչվի մոտ ապագայում. Ալիև