Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը NewDay.am-ի հետ զրույցում մանրամասներ է փոխանցել Կիրանցում ընթացող սահմանազատման գործընթացից: Ըստ նրա.

«Մի բարձունք ունենք՝ «Խաչիլար» կոչվող, որը հենց ուղիղ խաչի վրա է, այդտեղից մի 25 մետր իջեցրել են, որի համար հատուկ շնորհակալ եմ մարդկանց, ովքեր կարողացել են անել դա։ Հիմա մնում է գյուղ մասը, որն ամենացավալի տեղն է։ Այն հողերը, որ 9.5 հա կորցնում էինք, դրանք էլ իջեցվել են գետով՝ մեր հողերից ոչ մի սմ չի անցնում։ Ետևի հատվածում 4500 մ-ոց 3 սեփականաշնորհված հողեր կան, եթե ուղիղ գծով ես վերցնում մեջն են ընկնում, բայց ասացին, որ դա էլ այնպես կանեն, որ ուղիղ գծի փոխարեն փակագծով անցկացնեն՝ էլի մեզ է մնալու։

Այժմ սպասում ենք գյուղի և կամրջի մասով. սրանք բանակցությունների փուլում են։ 7, 8, 9, 10, 11 կետերը արվել են, ոչ մի սմ հող չենք կորցնում, իսկ 12, 13, 14 հատվածը մնում է, հանձնված չէ ոչ մի բան։ 15-ն է իրենց գյուղի մեջ, դա էլ իրականում իրենց տարածքն է եղել։ Այս պահին ոչ մի սեփականաշնորհած հող էլ չի անցնում իրենց, մինչև էս պահը ինչ եղել է, ես գոհ եմ։ Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ»։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ