Այս նվիրական օրը բոլորս պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը. ՀՀ նախագահի ուղերձը

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան առթիվ, որում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սուրբ Ծննդյան աստվածային խորհուրդը մեզ կրկին հիշեցնում է, որ ամենամեծ ուժը հավատն է, իսկ ամենամեծ արժեքը՝ սերը մարդու հանդեպ։

Այս նվիրական օրը բոլորս պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը, լինել ներողամիտ և պատասխանատու միմյանց ճակատագրի հանդեպ։

Թող Սուրբ Ծննդյան լույսը զորացնի մեր հոգիները, ամրացնի ընտանիքների հիմքերը, բազմապատկի մերձավորի հանդեպ հոգատարությունը և հույս ներշնչի վաղվա օրվա նկատմամբ։

Միայն միասին, փոխադարձ հարգանքի ու հավատքի վրա կառուցված ճանապարհով կարող ենք հաղթահարել փորձությունները և կերտել արժանապատիվ ու խաղաղ ապագա մեր ժողովրդի համար։

Թող այս սուրբ տոնի խաղաղությունն ու օրհնությունը մշտապես թևածեն բոլոր ընտանիքներում։

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. ձեզ և մեզ մեծ Ավետիս»:

Related posts

Չճշտված լուրը փաստից արագ տարածվեց․ ՆԳՆ-ն պարզաբանում է նախօրեի սկանդալը

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

Էս տունն իմն է, էս հասցեն իմն է. Բնակարանային վեճ Գյումրիում