Այս հուլիսն ամենաշոգն է դիտարկումների պատմության մեջ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը և Եվրահանձնաժողովի կլիմայի փոփոխության վերահսկիչ «Կոպեռնիկուսը» հրապարակել են պաշտոնական տվյալներ, որոնք հաստատում են, որ 2023 թվականի հուլիսը կլինի ռեկորդային ամենաշոգ ամիսը: Այս մասին հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Նա կոչ է արել միջազգային հանրությանը գործել՝ դադարեցնելու «մոլորակի եռալը»։

Related posts

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. հետիոտնը հիվանդանոցում մահացել է