Այսօր Վատիկանում տեղի կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը

Այսօր Վատիկանում տեղի կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը:

Տեղական ժամանակով ժամը 10:00-ին Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի կունենա հոգեհանգստյան պատարագ, որը կգլխավորի կարդինալների կոլեգիայի դեկան Ջովաննի Բատիստա Ռեն:

Պատարագից հետո պոնտիֆիկոսի դագաղը կտեղափոխվի Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկ, որտեղ, Ֆրանցիսկոս պապի կտակի համաձայն, տեղի կունենա նրա հուղարկավորությունը:

Ավելի քան 100 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Հռոմի պապը կհուղարկավորվի Վատիկանի սահմաններից դուրս:

Related posts

Դատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

ՀՀ-ում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ազգային ժողովի նիստ . ՈՒՂԻՂ