Այսօր շինարարի օրն է․ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ֆբ-ի իր էջում գրառում է արել, շնորհավորելով շինարարներին իրենց տոնի առթիվ․
Սիրելի´ շինարարներ,
Շինարարի օրվա կապակցությամբ իմ շնորհավորանքն ու երախտագիտությունն եմ հղում մեր երկրի բոլոր շինարարներին՝ այս դժվարին, բայց պատվաբեր աշխատանքի համար:
Հայ շինարարի վարպետությունը, արարելու ուրույն միտքն ու ոճը պատմության ընթացքում կերտել են զարմանահրաշ տաճարներ, պաշտպանական ամրություններ, կամուրջներ, ճանապարհներ, կենսական նշանակության կառույցներ, համալիրներ ու շեներ, որոնց թվում՝ մեր ինքնությունը վկայող և աշխարհում մեր ազգայինը ճանաչելի դարձնող բացառիկ գլուխգործոցներ և ճարտարապետական հորինվածքներ:
Այսօր էլ շինարարությունը երկրի տնտեսության զարգացումն ապահովող առաջատար ճյուղերից մեկն է, որի համար կարևորում և բարձր ենք գնահատում շինարարի ստեղծագործ միտքն ու քրտնաջան աշխատանքը:
Նկատի ունենալով, որ Կառավարության կողմից նախաձեռնած ճանապարհաշինության, դպրոցաշինության, ջրամբարաշինության և այլ օբյեկտների շինարարական ծավալներն առաջիկայում աննախադեպ ընդլայնվելու են՝ վստահ եմ, որ Ձեր ամենօրյա աշխատանքի և նվիրումի շնորհիվ այդ աշխատանքներն իրականացվելու են անհրաժեշտ ժամկետներում, լավագույն որակներով և ապահովելու են բարձր հուսալիություն:
Հուսով եմ նաև, որ առաջիկայում կունենանք շինարարական մշակույթի, կրթական և գիտատեխնիկական զգալի առաջընթաց, նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու կիրառության ընդլայնում:
Կրկին շնորհավորելով բոլոր շինարարներին՝ մաղթում եմ անկոտրում կամք, բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ մեր Հայրենիքի շենացման, կենսագործունեության համար առողջ, անվտանգ, մատչելի և հարմարավետ քաղաքաշինական միջավայրի կայացման:

Սիրելի´ շինարարներ,
Շինարարի օրվա կապակցությամբ իմ շնորհավորանքն ու երախտագիտությունն եմ հղում մեր երկրի բոլոր…

Опубликовано Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan Воскресенье, 8 августа 2021 г.

Related posts

Փոխըմբռնման հուշագիր՝ Անի համայնքի ղեկավարի և «ԵՆԿ» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանի միջև

ՀԷՑ-ում և մյուս ընկերություններում իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է