Այսօր մենք առաջ ենք մղում խաղաղության օրակարգը. Արարատ Միրզոյան

Այսօր մենք առաջ ենք մղում խաղաղության օրակարգը` միտված հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ուրուգվայի լրատվամիջոցներին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում մեզ համար առանցքային են տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության նկատմամբ հարգանքը, ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանությունը։ Այս մոտեցումը միանգամայն համահունչ է միջազգային իրավունքին, և միջազգային հանրության, մեր գործընկերների կողմից դրան աջակցությունը չափազանց կարևոր է։
Եվ այս կարևորությունն ընդգծվում է հատկապես ներկայիս պայմաններում, երբ ձևավորված միջազգային իրավակարգը շատերի կարծիքով չի գործում, ուստի միջազգային հարաբերությունների հիմքում դրված՝ իմ կողմից նշված առանցքային սկզբունքների, միջազգային իրավունքի պաշտպանությունը կարող է ձևավորել անհրաժեշտ միջավայրը, որի կարիքը մեր տարածաշրջանում մեծապես զգացվում է»»,- նշել է նա։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ