Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար

Հունիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, ԸԸՀ-ները կգումարեն նիստեր՝ վերահաշվարկ իրականացնելու դիմումների, ինչպես նաև վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով: Նիստերը հեռարձակվելու են ԿԸՀ կայքում՝ ԸԸՀ նիստեր բաժնում:

Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ վերահաշվարկի աշխատանքները պետք է մեկնարկեն հունիսի 9-ի ժամը 14:00-ից: Վերահաշվարկի աշխատանքները իրականացվում են ԸԸՀ-ներում, ԿԸՀ կայքի ուղիղ հեռարձակմամբ: Նիստերը բաց են այն անձանց համար, ովքեր կարող են ԸԸՀ նիստերին ներկա գտնվել: Ձեզ հետ պետք է ունենաք նիստին ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայականը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ:

Related posts

Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան