Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու. Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ծննդատունը

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ կվերականգնի Ստեփանակերտի հիվանդանոցի ծննդատունը, որը ռմբակոծվել էր երեկ ադրբեջանական զինուժի կողմից, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ անպայման Ստեփանակերտում նոր ժամանակակից ծննդատուն ենք նորից կառուցելու: Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու», – հայտարարել է Սամվել Կարապետյանը։

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան