«Այն, ինչ արվում է այսօր, բավարար չէ». Պուտինը հանձնարարել է առավել մեծ ուշադրություն դարձնել ռուսաց լեզվի ուսուցմանն ԱՊՀ երկրներում

ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի ուսուցման աջակցությունը բավարար չէ, այս ոլորտում անհրաժեշտ է հավելյալ միջոցառումներ ձեռնարկել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք պետք է պատշաճ ուշադրություն դարձնենք ռուսաց լեզվի զարգացմանն ու ուսուցման աջակցմանն այդ երկրներում (մերձավոր արտասահմանի՝ ՏԱՍՍ)», – ասել է երկրի ղեկավարը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

Վերջինս կրթության նախարար Սերգեյ Կրավցովին հանձնարարել է լրացուցիչ առաջարկներ ներկայացնել այդ հարցով, «քանի որ այն, ինչ արվում է այսօր, բավարար չէ»:

Related posts

Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը