Այժմ, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրար մեջ կարգավորել են ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման ժամանակը. Լավրով

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է օգնել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հոդվածում:

«ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ամբողջական պահպանումը և փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության և կայունության բանալին է», – գրել է Լավրովը:

Դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջամտությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին անկայունություն է առաջացնում։

«Այժմ Բրյուսելը, մտածելով իր աշխարհաքաղաքական հավակնությունների մասին, իր «միջնորդական ծառայությունները» պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս։ Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները իրար մեջ կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»,- ասել է Լավրովը։

Related posts

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ

Ընտրակաշառքի դեպք եւ նոր ձերբակալություններ. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնում