ԱՄՆ-ում փողոցային կրակոցների հետևանքով 10 մարդ է տուժել

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում կրակոցների հետևանքով երկու մարդ մահացել է, իսկ ութը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Մինեապոլիսի ոստիկանությունը:

Վիրավորներից 7-ի կյանքին վտանգ չի սպառնում, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ոստիկանությունը հայտնել է, որ տեղում հաստատվել է կարգուկանոն: Թե ովքեր են եղել կրակոցների հեղինակները, այս պահին չի հաղորդվում:

Related posts

Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026. World Travel Awards

Առաջիկա օրերին կարգելվեն անօրինական բողոքի ցույցերը. Մակրոն

Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրյա 30-ից ավելի քաղաքացիներ թրաֆիքինգի են ենթարկվել․ կա կալանավորված