ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատի անդամների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատի անդամների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար մարտահրավերները։ Այդ համատեքստում դեսպանը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը։
Վարուժան Ներսեսյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա։
Հանդիպմանը հրավիրված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ներկայացրել է հայ ռազմագերիներին առանց նախապայմանների ազատ արձակման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ համաձայն միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների։

Related posts

Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. Ալիև

Այսօր ես հանդիպում կունենամ Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը